A
A
Վիկ Դարչինյանը կմրցի Խավիեր Գալյոյի հետ
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, թեթեւ քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա մայիսի 11-ին:
Ինչպես տեղեկացրել է մարզիկի մենեջեր Ֆրենկ Էսպինոզան, այդ օրը իր սանը 10 ռաունդանոց մենամարտ կանցկացնի ԱՄՆ-ի Լարեդո քաղաքում (Տեխասի նահանգ) անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակում: Վիկ Դարչինյանի մրցակիցը կլինի մեքսիկացի բռնցքամարտիկ Խավիեր Գալյոյի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 23 մարտում տարել է 18 հաղթանակ, այդ թվում 10-ը նոկաուտով: