Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվգենյա Դոլուխանովան` առանց մրցանակի

Սպորտ
5becea83e3aab0aa1640431b66517c1b

Հայաստանի շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան, ինչպես եւ սպասվում էր, ֆրանսիական Լիլ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում հաղթեց ցածր վարկանիշ ունեցող ֆրանսիացի շախմատիստ Լուկաս Չայգնոյին:

Նա վաստակեց 5,5 միավոր եւ 28-րդ տեղից բարձրացավ 22-րդ հորիզոնական: Եվգենյա Դոլուխանովան դուրս մնաց մեդալների համար պայքարից, քանի որ մրցաշարի երեք առաջատարները նույնպես հաղթանակներ տարան եւ պահպանեցին մեկ միավորի առավելությունը: Սակայն մեր շախմատիստուհին, այնուամենայնիվ, լավագույնն է կին մասնակիցների մեջ:

Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը այս փուլում նույնպես հաղթանակ տարավ եւ վաստակեց 5,5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցնում է 14-րդ տեղը: