Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը
Հայաստանի երկու մարմնամարզիկներ կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Մոսկվայում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության առաջին օրը Հարություն Մերդինյանը նժույգաթափի վրա վարժությունում ցույց տվեց 6-րդ արդյունքը եւ մտավ եզրափակիչ: Նա երրորդ մրցանակային տեղից ետ է մնում 0,217 բալով, ինչը մեծ առավելություն չէ:
Արթուր Դավթյանը հենացատկում նույնպես զբաղեցրեց 6-րդ տեղը եւ ընդգրկվեց լավագույն ությակի մեջ: Մեր երիտասարդ մարմնամարզիկը մեդալ նվաճելու համար արդեն պետք է վերացնի 0,298 բալի տարբերությունը:
Վահագն Դավթյանը oղակների մրցումներում գրավել է 11-րդ տեղը: Նա չմտավ եզրափակիչ, սակայն ընդգրկվեց եզրափակիչ փուլի պահեստայինների թվում:
Բազմամարտին մասնակցեցին Արթուր Դավթյանը եւ Սերոբ Սողոմոնյանը: Առաջինը 83,165 բալով գրավեց 14-րդ տեղը, իսկ երկրորդը 81,665-ով առաջնությունն ավարտեց 18-րդ հորիզոնականում: Նրանք ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: