Կգան ՀՖՖ-ի հրավերով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստանի առաջնության միակ օտարերկրացի մարզիչ, սլովակցի մասնագետ Ժոլտ Հորնյակը, հյուրընկալվել է ֆուտբոլի ակադեմիայում անցկացվող ՊՐՈ մարզչական դասընթացի մասնակիցներին:
Նա հայ մարզիչներին ներկայացրել է ֆուտբոլային իր փիլիսոփայությունն ու տեսակետները: Վերջում դասընթացի մասնակիցները «Միկա» մարզադաշտում ներկա են եղել Ժոլտ Հոռնյակի կողմից անցկացվող «Միկայի» պարապմունքին:
Նշենք, որ ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի հերթական փուլին մասնակցում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, Վարդան Բիչախչյանը («Շիրակ»), Սեւադա Արզումանյանը («Գանձասար»), Արմեն Սանամյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը եւ Սլավա Գաբրիելյանը: