«Դա ոչ թե ֆուտբոլ էր, այլ …»
Իսպանական «Մալագա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր շեյխ Աբդուլա բեն Նասեր Ալ Թանին չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիային» պարտվելուց հետո հայտարարել է, որ դա ոչ թե ֆուտբոլ էր, այլ` խտրականություն:
«Կարծում եմ ՈՒԵՖԱ-ն պետք է հետաքննություն անցկացնի, քանի որ իսպանական ակումբն անարդարացի դուրս մնաց չեմպիոնների լիգայից: Այսպիսի երեւույթները խորթ են սպորտի ոգուն» - ասել է նա:
Բանն այն է, որ «Մալագա» չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում 2:3 հաշվով պարտվել է «Բորուսիային», ընդ որում գերմանացի ֆուտբոլիստները վերջին երկու գոլերը խփել են մրցավարի կողմից ավելացրած 4 րոպեում:
«Այն բանից հետո, երբ մենք երկրորդ անգամ գրավեցինք դարպասը, մրցավարները պարզապես դադարեցին աշխատել: Խաղի վերջին րոպեներին մեզ մեր տուգանային հրապարակում արմունկներով հրում եւ հարվածում էին, իսկ վճռական գոլը խփեցին կրկնակի խաղից դուրս վիճակից» - հանդիպումից հետո մեկնաբանել է «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
Չիլիացի մասնագետը կարծում է, որ ՈՒԵՖԱ-ն չէր հանդուրժի այն փաստը, որ չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես գար իր իսկ կողմից պատժված ակումբը: Նշենք, որ ֆուտբոլի եվրոպական միությունը մեկ տարով որակազրկել է իսպանական ակումբին` ֆուտբոլիստների աշխատավարձերը ուշացնելու համար:
Իսկ ահա «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ասել է, որ խաղից հետո ինքն այնպիսի հոգեվիճակում է գտնվելիս եղել, որ նույնիսկ մտածել է հոգեբույժի մոտ գնալու մասին: