Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը կրկին հաղթեցին
Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը շարունակում են հաջող ելույթները «Դուբայ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում:
Այսօր մեր շախմատիստները տարան երրորդ անընդմեջ հաղթանակը եւ վաստակեցին 3 միավոր: Վլադիմիր Հակոբյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Գաբրիել Սարգսյանը 3-րդն է իր վարկանիշով:
Մեր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը այսօր նույնպես հաղթեց իր մրցակցին: Նա վաստակեց 2,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 24-րդ տեղը:
Վաղը նախատեսված 4-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւերով կմրցի ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը նույն խաղաքարերով ուժերը կչափի ղազախստանցի Ռինատ Ջումաբաեւի հետ: Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով կփորձի կոտրել Բահրեյնի ուժեղագույն շախմատիստ Զիաուր Ռահմանի դիմադրությունը: