Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեքը` առաջատարների խմբում

Սպորտ
620ceb767765c2a802dfe14315a894fb

Հայաստանի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները «Դուբայ Օփեն» շախմատի միջագային մրցաշարում:

Երկրորդ տուրում մեր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան եւ պահպանեցին իրենց տեղը առաջատարների խմբում:

Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը այս տուրում ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ ահա մեր միակ կին մասնակից Լիլիթ Գալոյանը պարտություն կրեց: Երկու տուրից հետո 38 շախմատիստ ունեն 100 տոկոսանոց արդյունք:

Այսօր կայանալիք 3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կմրցի շվեդ գրոսմայստեր Պոնտուս Կառլսոնի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի հնդիկ գրոսմայստեր Սունդամ Շյանը, իսկ Հովիկ Հայրապետյանը ուժերը կչափի վրացի գրոսմայստեր Միխեիլ Մչեդլիշվիլու հետ: