A
A
Կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի սեմինարին
Հայաստանի ֆուտբոլային 10 մարզիչներ ապրիլի 8-11-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող մարզչական սեմինարին:
Ինչպես տեղեկացնում է «Միկա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, տեղի մարզիչները իրենց փորձը կփոխանցեն մեր, Ալբանիայի եւ Իսլանդիայի մարզիչներին:
Դրա համար հայ մարզիչները ներկա կլինեն Չեխիայի պատանեկան հավաքականների, «Սպարտա» ակումբի երիտասարդական թիմի մարզումներին: