A
A
Լեւոն Արոնյան - Մագնուս Կառլսեն պարտիան մեկնարկեց
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը d4 քայլով սկսեց պայքարը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի առաջին պարտիան:
Նրա մրցակից Մագնուս Կառլսենը ընտրեց Ձf6 պատասխանը: Այդպիսով, նորվեգացի գրոսմայստերը ընտրեց Հնդկական պաշտպանություն:
Սակայն սեւերով հանդես եկող Կառլսենն արդեն 3-րդ քայլին շախ հայտարարեց Արոնյանի թագավորին: Դա նշանակում է, որ նորվեգացին բավական մարտական է տրամադրված:
Հարկ է նշել, որ կողմերը բավականին արագ են քայլեր կատարում, ինչը վկայում է այն մասին, որ երկուսն էլ տնային պատրաստությամբ են ներկայացել մրցամարտին: