Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» կխաղա «Գալաթասարայի» հետ

Սպորտ
258ac63ecf0fac69ca9b7d8f3981cc8c

ՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի ուենցավ չեմպիոնների լիգայի 1/4 եւ 1/2 եզրափակիչ փուլերի վիճակահանությունը:

Քառորդ եզրափակիչի առաջին զույգը կազմել են մրցաշարի նորեկ, իսպանական «Մալագան» եւ Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան»: Թիմերը առաջին անգամ են հանդիպում եվրոգավաթների շրջանակում:

Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի «Ռեալ» - «Գալաթասարայ» զույգի հաղթողի հետ: Իսպանական եւ թուրքական ակումբները նախկինում հանդիպել են երեք անգամ: Դրանցից երկուսն ավարտվել է «Գալաթասարայի», իսկ մեկը` «Ռեալի» հաղթանակով:

Ֆրանսիայի առաջնության առաջատար Փարիզի ՊՍԺ-ն ուժերը կչափի Իսպանիայի պրիմերայի ընդգծված առաջատար «Բարսելոնայի» հետ: Սույն թիմերը նույնպես երեք անգամ են հանդիպել եվրոգավաթների շրջանակում: Նրանց հարաբերություններում բացարձակ հավասարություն է տիրում` 1-ական հաղթանակ, մեկ` ոչ-ոքի, գնդակները` 3-3:

Այս զույգի հաղթողին սպասում է կամ գերմանական «Բավարիան», կամ իտալական «Յուվենթուսը», որոնք քառորդ եզրափակիչի 4-րդ զույգն են կազմել: Կողմերն արդեն 6 անգամ հանդիպել են եվրոպական մրցաշարերում: Թեթեւակի առավելություն ունի «Յուվենթուսը»` 3 հաղթանակ, 1` ոչ-ոքի, 2` պարտություն, գնդակները` 6-7:

Նշենք, որ 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 2-ին եւ 3-ին, իսկ պատասխանները` ապրիլի 9-ին եւ 10-ին: