Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Նազարյանը հրապարակեց կազմը

Սպորտ
cb68302a3ae3744b6d8fcfebafc82ec9

Հայաստանի ազգային եւ Մ-21 հավաքականները մարտի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ստուգողական հանդիպում կանցկացնեն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այդ խաղին նախապատրաստվելու համար Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը թիմ է հրավիրել 25 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ` Գոռ Մանուկյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Գանձասար»), Արթուր Թորոյան («Բանանց»)

Պաշտպաններ` Վասպուրակ Մինասյան, Արման Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Դավիթ Զաքարյան (բոլորը` «Փյունիկ»), Յուրի Ուդունյան («Անժի» Ռուսաստան), Եղիշե Վարդանյան («Իմպուլս»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»)

Կիսապաշտպաններ` Աղվան Պապիկյան («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան), Վահե Միրաքյան, Վահագն Այվազյան («Իմպուլս»), Նարեկ Գյոզալյան, Նաիրի Մինասյան, Կարեն Հարությունյան, Անդրանիկ Քոչարյան («Բանանց»), Գագիկ Պողոսյան, Աշոտ Սարդարյան, Վարդան Բակալյան («Փյունիկ»), Սարգիս Շահինյան («Միկա»)

Հարձակվողներ` Սարգիս Բալոյան («Փյունիկ»), Դավիթ Հակոբյան («Շիրակ»), Սարգիս Ադամյան («Հանզա» Ռոստոկ, Գերմանիա)

Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մարտի 18-21-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի: Մարտի 18-ին եւ 19-ին թիմը երկու մարզում կանի, իսկ մարտի 20-ին` մեկ: