Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աստծու ձեռքը» շնորհավորեց Հռոմի պապին

Սպորտ
00f1b7fdb9d13b050c8cc4d410ac640f

«Ֆուտբոլի Աստծուց բացի այժմ Հռոմի պապն էլ է արգենտինացի: Անչափ երջանիկ եմ: Եթե լինեմ Իտալիայում, ապա կաշխատեմ հանդիպել նրա հետ» - սոցիալական ցանցում գրել է արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:

52-ամյա վետերանը ֆուտբոլի Աստված հասկացողության տակ նկատի ունի իրեն, քանի որ 1986 թ աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի դարպասը ձեռքով գոլ խփելուց հետո Մարադոնան հայտարարել էր, որ դա «Աստծու ձեռքն էր»:

Նշենք, որ մարտի 13-ից Հռոմի պապ է նշանակվել Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն, որը այսուհետ կրելու է Ֆրանցիսկ 1-ին անունը:

Ի դեպ, Հռոմի նորընտիր պապը սպորտաձեւերից գերադասում է ֆուտբոլը: Զարմանալի չէ, որ նրան շնորհավորել է նաեւ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի եւ իտալական «Ինտերի» պաշտպան Խավիեր Ձանետին:

«Ես նրան հանդիպել եմ դեռեւս Հռոմի պապ հռչակվելը: Նա համեստ մարդու տպավորություն թողեց եւ շատ սիրված է ժողովրդի կողմից: Ես եւ իմ ընտանիքը կրկին կցանկանայինք հանդիպել նրա հետ» - ասել է 40-ամյա ֆուտբոլիստը: