Հայտերն ընդունվում են մինչեւ ապրիլի 5-ը
Հայաստանը ԱՊՀ երկրների երիտասարդական դելֆյան 8-րդ խաղերին մասնակցելու հրավերք է ստացել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Խաղերը կայանալու են 2013 թ մայիսի 16-21-ը, Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում եւ կրում են «Եղի՛ր արվեստում» անվանումը: Այն անցկացվում է ազգային բազմազան մշակույթների զարգացման ու պահպանման, մշակութային ժառանգության բազմապատկման ու միջմշակութային երկխոսությունների միջոցով այլ երկրների արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման նպատակով:
Դելֆյան խաղերը ծառայում են նաեւ երիտասարդության շրջանում հանդուրժողականության տարածման, նրանց ստեղծագործական հմտությունների կատարելագործման ու ներդաշնակ զարգացման գաղափարներին:
Խաղերին մասնակցելու համար Հայաստանը պետք է հայտ ներկայացի կազմկոմիտեին, մարտի 20-ից մինչեւ ապրիլի 5-ը: