Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակը չօգնեց Լոնդոնի «Արսենալին»

Սպորտ
c9783184145f06d4b3a37227d0c62e3e

Հայտնի դարձան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Վերջին երկու ուղեգրերը նվաճեցին Գերմանիայի «Բավարիան» եւ Իսպանիայի «Մալագան»:

Մյունխենյան ակումբը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում չնայած սեփական դաշտում պարտվեց Լոնդոնի «Արսենալին»` 0:2, սակայն հաջորդ փուլ մտավ, քանի որ առաջին մրցավեճում հաղթել էր 3:1 հաշվով:

«Մալագան» իր հարկի տակ վստահ հաղթեց պորտուգալական «Պորտոյին»` 2:0: Քանի որ պորտուգալացիները սեփական դաշտում ընդամենը մեկ գոլ էին խփել, ուստի երկու խաղերի արդյունքներով հաջորդ փուլ մտան իսպանացի ֆուտբոլիստները:

Այդպիսով, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գլխավոր մրցանակի համար պայքարը կշարունակեն իսպանական «Ռեալը», «Բարսելոնան», «Մալագան», իտալական «Յուվենթուսը», գերմանական «Բորուսիան», թուրքական «Գալաթասարայը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն:

Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 15-ին, ժամը 15:00-ին, ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում: