A
A
«Մովսիսյանին ամբողջ թիմով կպահենք»
Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը նշել է, թե ինչպես է մտադիր չեզոքացնել Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին:
«Մավսիսյանը շատ լավ մարզավիճակում էր գտնվում մինչեւ «Սպարտակ» տեղափոխվելը: Անհատական պատրաստվածությամբ նա շատ ուժեղ է պատրաստված: Մենք Մովսիսյանին կչեզոքացնենք ամբողջ թիմով, կոլեկտիվ գործողություններով, թույլ չենք տա, որ գնդակը հայտնվի նրա մոտ:Սակայն պետք է հասկանալ, որ «Սպարտակը» միայն Մովսիսյանը չէ: Նրանց կազմում կան եւս մի քանի պրոֆեսիոնալ խաղացողներ, որոնց նույնպես դժվար կլինի չեզոքացնել»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» կազմում անցկացրած առաջին պաշտոնական խաղում երեք գոլ է խփել, ինչով մտածելու տեղիք է տվել մրցակից թիմերի գլխավոր մարզիչներին: