Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարբեր երկրներում` տարբեր կազմերով

Սպորտ
6b82455fb767b45e8cde19de82e133e0

Հայաստանի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար կմասնակցեն մի քանի միջազգային մրցաշարերի:

Մարտի 13-16-ը մեր բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանը (52 կգ քաշային կարգ), Արամ Ավագյանը (56 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Հրայր Մաթեւոսյանը (69 կգ) եւ Արմեն Սիմոնյանը (+ 91 կգ) մեր հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ հանդես կգան չեխական Ուստի նադ Լաբեմ քաղաքում անցկացվող ավանդական միջազգային մրցաշարում:

Մարտի 25-30-ը ուկրաինական Խերսոնում նախատեսված մրցումներում Հայաստանից ռինգ կմտնեն Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովնիկյանը (75 կգ), Ռուսլան Իբրահիմյանը (81 կգ):

Մեր մյուս բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Դերենիկ Գիժլարյանը (52 կգ), Արթուր Գրիգորյանը (54 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ) եւ Ազատ Դավթյանը (91 կգ) ուժերը կփորձեն մարտի 29-ից մինչեւ ապրիլի 4-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարում:

Այդ մրցաշարերի արդյունքներով կընտրվեն այն բռնցքամարտիկները, որոնք Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն մայիսի 30-ից մինչեւ հունիսի 9-ը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ի դեպ, բռնցքամարտի միջազգային ֆեդեևացիայի խաղացանկով մարտի-12-18-ը Երեւանում նախատեսված է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցաշարը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրին, որ այս տարի սույն մրցաշարը չի անցկացվելու, սակայն 2014 թվականին այն կրկին կկազմակերպվի, ընդ որում ՀԱՕԿ-ի նախագահի առաջարկությամբ այն կկրի Վլադիմիր Ենգիբարյանի հուշամրցաշար անվանումը: