Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը հաղթեց Թուրքիայի շախմատիստին

Սպորտ
bc6c7102c8d92b14db7f3fe661281dd5

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթները ֆրանսիական Կապելե լա Գրանդ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում:

6-րդ տուրում մեր շախմատիստը հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Միխայիլ Գուրեւիչին, վաստակեց 5 միավոր եւ պահպանեց իր տեղը առաջատարների խմբում:

Իսկ ահա գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Սամվել Տեր-Սահակյանը իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր եւ ընթանում են երկրորդ տասնյակում:

Այսօր Կարեն Գրիգորյանը սեւերով կմրցի ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Վորոբյովի հետ: Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի մեկ այլ գրոսմայստեր Ալեքսանդր Դանինը, իսկ Սամվել Տեր-Սահակյանինը` հնդիկ գրոսմայստեր Պարիմարջան Նեգին: