Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլը չի ընդգրկվել

Սպորտ
480ef31c42c5a3be0329570e32e3be8f

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը այս տարի առաջին անգամ անցկացնելու է մարզական պատանեկան ամառային խաղեր:

Ինչպես տեղեկացնում է նախարարության կայքը, այն նվիրված կլինի հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին:

Խաղերը նախատեսվում է անցկացնել 3 փուլով, 11 մարզաձեւերից` աթլետիկա, բասկետբոլ, բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, հունա-հռոմեական ըմբշամարտ, ծանրամարտ, հանդբոլ, ձյուդո, շախմատ, սեղանի թենիս եւ վոլեյբոլ:

Առաջին փուլը տեղի է ունենալու ապրիլ-հունիս ամիսներին, հանրապետության բոլոր բնակավայրերում: Դրանց արդյունքներով կկազմավորվեն համայնքների հավաքական թիմերը:

Հաջորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերին, որի ընթացքում կանցկացվեն 2-րդ խմբի խաղերը, որին կմասնակցեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի հավաքական թիմերը: Առաջին չորս տեղերը գրաված թիմերը եւ անհատական մարզաձեւերից հանդես եկող մարզիկները 3-րդ փուլում ուժերը կչափեն 1-ին խմբում հանդես եկող Շիրակի եւ Լոռու մարզերի, Ստեփանակերտի, Երեւանի 1-ին եւ 2-րդ հավաքական թիմերի հետ:

Ուշագրավն այն է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը խաղերին չի ընդգրկել միլիոնների խաղը` ֆուտբոլը: