Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պողոս Գալստյանը կաշխատի Ղազախստանում

Սպորտ
6c668ac9582bdc04b62dd0c5bace10d5

Ղազախստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող Ուրալսկի «Ակժայիկ» թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Երեւանի «Արարատի» եւ Աբովյանի «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ Պողոս Գալստյանը: Այդ մասին տեղեկացնում է news.ivest.kz կայքը:

Պողոս Գալստյանը, որը ունի Պրո կարգի արտոնագիր, այդ պաշտոնում կփոխարինի Շիրմյալիս-Շկրլիկ չեխ-լիտվական մարզչական զույգին, որը հրաժարվել է պայմանագիրը երկարաձգել:

Նշենք, որ «Ակժայիկը» անցած տարվա Ղազախստանի առաջնությունում 14 թիմերի մեջ զբաղեցրել է 8-րդ տեղը: Հայ մասնագետն իր նորամուտը կնշի մարտի 9-ին: Այդ օրը Ուրալսկի ֆուտբոլիստները սեփական դաշտում կընդունեն երկրի գործող չեմպիոն Կարագանդայի «Շախտյորին»:

Ղազախստանի առաջնությունում իր ուժերը կփորձի նաեւ Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Արզումանյանը: 27-ամյա կենտրոնական պաշտպանն այսօր 2 տարվա պայմանագիր է կնքել Ակտոբեի (նախկին Ակտյուբինսկ) համանուն ակումբի հետ: