A
A
Երկուսը` առաջատարների խմբում
Ֆրանսիայի Կապելե լա Գրանդ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակներից շարունակում են բարձր դիրքեր զբաղեցնել գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը եւ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը:
Նրանք 5 տուրից հետո վաստակել են 4-ական միավոր եւ բաժանում են 1-26-րդ տեղերը: Նրանցից կես միավորով է ետ մնում Էլինա Դանիելյանը:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը կհանդիպի Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանի հետ: Կարեն Գրիգորյանը մրցակիցը կլինի Թուրիքիայի դրոշի տակ հանդես եկող գրոսմայստեր Միխայիլ Գուրեւիչը: Էլինա Դանիելյանը սեւերով ուժերը կչափի ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբարեւի հետ: