Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» «Իմպուլսին» կընդունի իր մարզադպրոցում

Սպորտ
7289933dc900d80672df5f7982579d82

Երեւանի «Փյունիկը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արման Մելքոնյանի հետ: Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Երիտասարդ ֆուտբոլիստը թիմին միացել էր 2012 թ մարտին:

Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Դիլիջանի «Իմպուլսին» կընդունի իր մարզադպրոցի խաղադաշտում:

Իսկ ահա Գյումրիի «Շիրակը» Երեւանի «Արարատի» հետ խաղն կանցկացնի չեզոք դաշտում, Իջեւանի «Արնար» մարզադաշտում:

Դեռեւս հայտնի չէ «Ուլիս» - «Միկա» հանդիպման մրցավայրը: Կա երկու տարբերակ` ֆուտբոլի ակադեմիա կամ Ոսկեհատի մարզադաշտ:

Մարտունիի «Ալաշկերտի» եւ Կապանի «Գանձասարի» խաղը նախնական տվյալներով նախատեսված է անցկացնել Երեւանի «Նաիրի» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ գավաթի այս տարվա խաղարկությունը մեկնարկել է 2012 թվականին, երբ նախնական փուլում 1-ին խմբում հանդես եկող ալաշկերտցիները երկու խաղերի արդյունքներով հաղթեցին բարձրագույն խմբի ներկայացուցիչ Երեւանի «Բանանցին»: