Այսօր` 256-րդ Էլ Կլասիկոն
Այսօր Իսպանիայ ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում տեղի կունենա հերթական` թվով 265-րդ Էլ Կլասիկոն:
«Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունելու է Մադրիդի «Ռեալին»: Թիմերի առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Դա նշանակում է, որ մադրիդցիները պետք է անպայման գոլ խփեն, որպեսզի դուրս չմնան պայքարից, քանի որ 0:0 հաշվի դեպքում առավելություն կստանա մրցակցի հարկի տակ գոլ խփած «Բարսելոնան»:
Թիմերի վերջին 11 էլ կլասիկոններում կողմերը մշտապես գրավել են միմյանց դարպասները: Վերջին անգամ սեփական դարպասը անառիկ պահել է «Բարսելոնան», 2011 թվականի ապրիլի 27-ին, երբ Մադրիդում 2:0 հաշվով հաղթել է «Ռեալին»:
Հարկ է նշել, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 6-րդ անգամ է, որ խաչաձեւվում են թիմերի ճանապարհները: Նախկին 5 դեպքերից երեքում այդ արգելքը հաղթահարել է «Ռեալը», իսկ երկուսում` «Բարսելոնան»:
Բուքմեյքերների կարծիքով այսօրվա հանդիպման ֆավորիտը «Բարսելոնան» է, որի հաղթանակն գնահատվում է 1,7 գործակցով, իսկ «Ռեալինը»` 5-ով: