Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը ոչ-ոքիներ արեց

Սպորտ
75f074f2c0778224c0b42500ff7acf8e

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը Ֆրանսիայի Կապելե լա Գրանդ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:

Երկու անընդմեջ հաղթանակից հետո նա ոչ-ոքի ավարտեց 3-րդ եւ 4-րդ տուրի պարտիաները եւ դուրս մնաց առաջատարների խմբից: Էլինա Դանիելյանը այժմ 3 միավորով բաժանում է 11-68-րդ տեղերը: Մեր շախմատիստներից առաջատարների խմբում է գտնվում միայն գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը ունի 3,5 միավոր:

Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Մերոնցից լուրջ փորձություն է սպասում միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, որը հանդիպելու է մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող հնդիկ գրոսմայստեր Քրիշնան Շաշիկիրանի հետ:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 560 շախմատիստ-շախմատիստուհի, շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 30 հազար եվրո: