Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը` առաջատարների խմբում

Սպորտ
3c5bb3fa8f833f432f588874a9cb8b3f

Հայաստանի շախմատիստները հաջող են սկսել ելույթները Ֆրանսիայի Կապելե լա Գրանդ քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում:

Երկու տուրից հետո երկու միավոր է վաստակել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Առաջատարների խմբում է նաեւ Ֆրանիսիան ներկայացնող հայազգի շախմատիստ Տիգրան Ղարամյանը:

Նրանցից կեսական միավոր քիչ ունեն մեր ներկայացուցիչներ Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Աղասարյանը, Եվգենյա Դոլուխանովան, վրացահայ Դավիթ Հարությունյանը:

Այսօր տեղի կունենան 3-րդ եւ 4-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարը, որին մասնակցում են 560 շախմատիստ-շախմատիստուհի, անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 30 հազար եվրո: