Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համեստ արդյունքներ

Սպորտ
1de73729a7e8a7a2f54624506c86268a

Ռումինիայի Բրաշով քաղաքում տեղի ունեցող Եվրոպայի ձմեռային օլիմպիական պատանեկան փառատոնում մեր մարզիկները արդեն ավարտել են ելույթները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի կենտրոնը տղաների դահուկավազքի մրցումներում (ազատ ոճ) Արայիկ Գրիգորյանը 89 մասնակիցների մեջ գրավեց 57-րդ, իսկ Սլավիկ Սիմոնյանը` 73-րդ տեղը: Նշված մարզիկները արագավազքում զբաղեցրել են համապատասխանաբար 75-րդ եւ 84-րդ հորիզոնականները:

Աղջիկների հսկա ոլորավայրէջքի մրցումներում 67 պատվիրակների մեջ մեր Եվա Պապոյանը ցույց է տվել վատագույն արդյունքը: