ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումը
ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է պարզաբանումներ ս.թ. փետրվարի 1-ին հրապարակված «843 խոշոր կազմակերպություններից աուդիտ չեն անցել 167-ը» հաղորդագրության վերաբերյալ՝ ի պատասխան բոլոր այն կազմակերպությունների, որոնք դիմել են նախարարությանը պարզաբանումներ և մեկնաբանություններ ստանալու այն հարցի առնչությամբ, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից դասակարգված են եղել <<ոչ դրական>> եզրակացություն ստացած խմբում, սակայն մեկնաբանվել են որպես <<բացասական>> կարծիք ստացածներ:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության «Աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտները հրապարակելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 29 N 1931-Ն որոշումը՝ հայտնում ենք, որ դասակարգումը կատարված է համաձայն աուդիտի 700 և 705 միջազգային ստանդարտի, որոնք տարբերակում են «ոչ դրական» և «բացասական» կարծիքները: Հարկ ենք համարում նշել նաև, որ ըստ այս ստանդարտների «բացասական» գնահատական չստացած կազմակերպությունները ինքնաբերաբար չեն համարվում «դրական» (չձևափոխված) կարծիք ստացած:
Կից ներկայացվում է խոշոր համարվող /թվով 843/ կազմակերպությունների աուդիտ անցնելու վերաբերյալ ճշգրտված տարբերակը, ինչպես նաև անկախ աուդիտի կարծիքի ձևերի և կարծիքի ձևափոխման տեսակների սահմանումները համաձայն աուդիտի 700 և 705 միջազգային ստանդարտի:
Աուդիտի միջազգային ստանդարտ 700 <<Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կարծիքի ձևավորում և ներկայացում>>
Կարծիքի ձևը
1. Աուդիտորը պետք է արտահայտի չձևափոխված կարծիք, երբ եզրակացնում է, որ ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով պատրաստ¬ված են ֆինանսական հաշվետվությունների պատրաստման կիրառելի սկզբունքներին համապատասխան:
2. Եթե աուդիտորը`
(ա) եզրակացնում է, որ հիմնվելով աուդիտորական ապացույցների վրա, ֆինանսական հաշվետվությունները ընդհանուր առմամբ զերծ չեն էական խեղաթյուրումներից կամ
(բ) ի վիճակի չէ ձեռք բերել բավականաչափ ու համապատասխան աուդիտորա¬կան ապացույցներ` եզրակացնելու, որ ֆինանսական հաշվետվութ¬յուն¬ները ընդհանուր առմամբ զերծ են էական խեղաթյուրումներից,
ապա աուդիտորը պետք է ձևափոխի աուդիտորական եզրակացության մեջ արտահայտած կարծիքը` համաձայն աուդիտորական միջազգային ստանդարտ 705-ի:
Աուդիտի միջազգային ստանդարտ 705 <<Անկախ աուդիտորական եզրակացությունում կարծիքի ձևափոխում>>
Կարծիքի ձևափոխման տեսակներ
1. Սույն աուդիտորական միջազգային ստանդարտն տալիս է կարծիքի ձևափոխման երեք տեսակներ, որոնք են` ձևափոխ¬ված կարծիք, բացասական կարծիք և կարծիքից հրաժարում:
Սուդիտորական կարծիքի ձևափոխման տեսակի որոշումը
Ձևափոխված կարծիք
1. Աուդիտորը պետք է արտահայտի ձևափոխված կարծիք, երբ`
(ա) եզրակացնում է` հիմնվելով ձեռք բերված բավականաչափ ու համապատաս¬խան աուդիտորական ապացույցների վրա, որ խեղաթյուրումները` առանձին վերցրած կամ միասին, էական են, սակայն համատարած չեն ֆինանսական հաշվետվու¬թյուն¬ների մեջ կամ
(բ) ի վիճակի չէ կարծիքի հիմնավորման համար ձեռք բերել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ, սակայն եզրակացնում է, որ չհայտնաբերված սխալների հնարավոր հետևանքը ֆինանսական հաշվետվութ¬յունների վրա կարող է լինել էական, սակայն ոչ համատարած:
Բացասական կարծիք
2. Աուդիտորը պետք է արտահայտի բացասական կարծիք, երբ եզրակացնում է` հիմնվելով ձեռք բերված բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցների վրա, որ խեղաթյուրումները, առանձին վերցրած կամ միասին, էական են և համատարած ֆինանսական հաշվետվությունների մեջ:
Կարծիքից հրաժարում
3. Աուդիտորը պետք է հրաժարվի կարծիք արտահայտելուց, երբ ի վիճակի չէ կարծիքի հիմնավորման համար ձեռք բերել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ և եզրակացնում է, որ չհայտնաբերված սխալների հնարավոր հետևանքը ֆինանսական հաշվետվությունների վրա կարող է լինել էական և համատարած:
4. Աուդիտորը պետք է հրաժարվի կարծիք արտահայտելուց բազմաթիվ անորոշություն¬ներ պարունակող բացառիկ հանգամանքներում, երբ, չնայած որ աուդիտորը յուրա¬քանչյուր անորոշության համար ձեռք է բերել բավականաչափ ու համապատասխան աուդիտորական ապացույցներ, հնարավոր չէ կարծիք կազմել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ` ելնելով անորոշություն¬ների հավանական փոխկա¬պակցվածությունից և ֆինանսական հաշվետվութ¬յուն¬ների վրա նրանց հնարավոր հանրագումարային ազդեցությունից: