A
A
Վարդան Մինասյանը մեկնել է Թուրքիա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Թուրքիա:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ներկայումս Անթալիայում ուսհավաք են անցկացնում Հայաստանի բարձրագույն եւ 1-ին խմբի 5 թիմեր` «Փյունիկը», «Ուլիսը», «Գանձասարը», «Շիրակը» եւ «Ալաշկերտը»: Վարդան Մինասյանը, ով միաժամանակ ՀՖՖ տեխնիկական տնօրեն է, տեղում հետեւելու է հավաքականի թեկնածու ֆուտբոլիստներին, թիմերի մարզումներին եւ խաղերին:
Հավելենք, որ փետրվարի 5-ին կայացած Լյուքսեմբուրգի ընտրանու հետ ընկերական խաղին Վարդան Մինասյանը այդ թիմերից հրավիրել էր 5 խաղացող. դարպասապահ Արսեն Բեգլարյան («Գանձասար»), պաշտպաններ` Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), կիսապաշտպան` Կարեն Մուրադյան («Շիրակ»):