Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշեցին ուժեղագույններին

Սպորտ
6420206c2d37408a2579e4573366c947

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեցին կաշվե ձեռնոցի մոտ 100 վարպետներ:

Տարբեր քաշային կարգերում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին հետեւյալ բռնցքամարտիկները՝ Հովհաննես Դանիելյան (49 կգ), Դերենիկ Գիժլարյան (52 կգ), Արարատ Մխիթարյան (56 կգ), Հովհաննես Բոչկով (60 կգ), Արա Պուլուզյան (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովնիկյան (75 կգ), Ռուսլան Իբրահիմյան (81 կգ), Ազատ Դավթյան (91 կգ) եւ Արմեն Սիմոնյան (+ 91 կգ):

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը փետրվարի 25-ից կսկսի պատրաստվել Եվրոպայի աաջնությանը: Մեր թիմը սկսզբում ուսհավաք կանցկացնի Աբվյանում, ապա տարբեր կազմերով կմասնակցի միջազգային մրցաշարերի: