Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջվում են հաղթանակներ

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը վերջնականապես դուրս մնաց Մոսկվա օփեն շախմատային փառատոնի մրցանակային տեղերի համար պայքարից:

Ուսանող-շախմատիստների մրցաշարի 7-րդ տուրում նա պարտվեց ռուսաստանցի Յուրի Ելիսեեւին: Ռոբերտ Հովհաննիսյանը այժմ 3 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Նա առաջատարներից արդեն ետ է մնում1,5-2 միավորով:

Տղամարդկանց մրցաշարում լավագույն ցուցանիշ ունի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 5 միավորով զբաղեցնում է 21-րդ տեղը: Վերջին երկու տուրում նա պետք է հաղթի մրցակիցներին, որպեսզի հավակնի մրցաշարային տեղերի:

Կանանց մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, որը 5 միավորով ընթանում է 19-րդ հորիզոնականում, նույնպես պետք է հաղթի վերջին երկու պարտիաներում, որպեսզի պայքարի 2-3-րդ տեղերի համար, քանի որ աղյուսակը 7 միավորով վստահ գլխավորում է ռուսաստանցի Մարինա Ռոմանկոն: