Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեւելյան մերսում՝ ձյուդոյիստների համար

Սպորտ
d348511643b733453cc9ffeba027db13

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան 2016 թ օլիմպիական խաղերի նախապատրաստական քառամյա ծրագիրը բաժանել է երեք փուլի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

2013-14 թթ ընթացքում տեղի է ունենալու ազգային հավաքական թիմի անդամների թեկնածուների ընտրությունը: Հաջորդ երկու տարիներին կսկսեն հավաքականի վերջնական հաստատման եւ կայացման գործընթացները: Հավաքականի թեկնածուների ընտրությունը կատարվելու է հանրապետական եւ միջազգային մրցաշարերում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները կարծում են, որ հայ ձյուդոիստների լավ պատրաստվածություն ապահովելու համար անհրաժեշտ է ամեն տարի անցկացնել 3-5 միջազգային ուսումնամարզական հավաքներ աշխարհի առաջատար թիմերի հետ, միաժամանակ կարեւորելով մարզիկների համար կազմակերպվող վերականգնողական միջոցառումները: Այս նպատակով թիմի բժշկի եւ մարզիչի հսկողության ներքո կշարունակվեն անցկացվել վիտամինային, ռեֆլեքսային, մանուալ բուժումներ, բուսաբուժություն եւ արեւելյան մերսում: