Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր չեմպիոնները հայտնի են

Սպորտ
6be57a1d5fd738873e75f932a629706b

Ծաղկաձորում ավարտվեց դահուկավազքի Հայաստանի 2013 թ բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Ավստրալիայի եւ Չեխիայի պատվիրակները:

1200 մ սպրինտ (դասական ոճ) ձեւում կանանց պայքարում հաղթել է Սյուզաննա Վարոսյանը (Աշոցք): 5 կմ դասական ոճում չեմպիոնի կոչումը նվաճել է Ավստրալիան ներկայացնող Գրիմեռ Լեսինցկան: Նա ուժեղ է եղել նաեւ 10 կմ ազատ ոճում: 4х5 կմ փոխանցավազքում լավագույն ժամանակը ցույց են տվել Հայկանուշ Երիցյանն ու Գրիմեռ Լեսինցկան:

Տղամարդկանց 1200 մ սպրինտում (դասական ոճ), 10 եւ 15 կմ մրցավազքում չեմպիոնի կոչումը նվաճել է Սերգեյ Միքայելյանը: 4х5 կմ փոխանցավազքում առաջին տեղը զբաղեցրել է Մյասնիկ Ղարիբյան - Գոռիկ Գեւորգյան զույգը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Սարգսյանն նշել է, որ առաջնության արդյունքներով կազմավորվել է ազգային նոր հավաքական, որը Իտալիայում մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Այդ մրցումներին Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկ-մարզուհի: