Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» նոր համալրումներ է ստացել

Սպորտ
ca92a79966b634bcdd8330ce42c86661

Ֆուտբոլի Հայաստանի 2012-13 թթ առաջնության առաջատար Գյումրիի «Շիրակը», որը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, այսօր նոր համալրումներ է ստացել: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Շիրակցիներին է միացել թիմի նախկին կիսապաշտպան, սենեգալցի Դամե Դիոպը, որը 2012 թ սկզբում վարձավճարով հանդես է եկել ռուսական «Խիմկիում», ապա «Ուրալում»: Այժմ Դիոպը ունի ազատ խաղացողի կարգավիճակ:

Այսօրվանից «Շիրակի» ուսումնամարզական հավաքին մասնակցում է նաեւ նիգերիացի հարձակվող Պրինց Նակեն: Նա առայժմ փորձաշրջան է անցնում թիմում: 23-ամյա հարձակվողը կմասնակցի նաեւ փետրվարի 11-25-ը Անթալիայում անցկացվելիք ուսհավաքին: