Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Գալոյանը 3-րդ հաղթանակը տարավ

Սպորտ
d5168f85f9e74fd9dc79b103613fc150

Մոսկվայում շարունակվող օփեն շախմատային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ գտնվում են առաջատարների ստվերում:

Տղամարդկանց մրցաշարում 5 տուրից հետո լավագույն արդյունք ունի ստեփանակերտցի շախմատիստ Հովիկ Հայրապետյանը, որը վաստակել է 4 միավոր: Նա 8 մասնակիցներից ետ է մնում ընդամենը կես բալով: Մեր երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը ունի 3,5 միավոր:

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը չնայած երրորդ հաղթանակը տարավ կանանց մրցաշարում, սակայն 4 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Մարիա Ռոմանկոն, որը ունի 5 միավոր:

Ուսանող գրոսմայստերների մրցաշարում մեր միակ ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը այս տուրում առաջին հաղթանակը տարավ` սպիտակներով առավելության հասնելով ռուսաստանցի միջազգային վարպետ Անդրեյ Ստուկոպինի նկատմամբ: Նա 2 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը: Մրցաշարը գլխավորում է միջազգային վարպետ Վլադիմիր Բելոուսը, որը ունի 4,5 միավոր: