A
A
55 տարի անց
Անգլիական «Լիվերպուլը» հարգանքի տուրք է տվել իր ամենաոխերիմ մրցակցին` «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան էջում ցավակցել է 55 տարի առաջ, փետրվարի 6-ին Մյունխենում ավիավթարից զոհված «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների եւ մարզիչների ընտանիքներին:
«Այսօր բոլոր «լիվերպուլցիների» մտքերը մյունխենյան ողբերգության զոհերի եւ նրանց ընտանիքների հետ է» - գրված է ակումբի կողմից պատրաստված հատուկ բացիկի վրա, որը հիշեցնում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտում տեղադրված այն հուշարձանը, որը նվիրված է 1958 թ ավիավթարին: