Բռնցքամարտ ճեմասրահում
Այսօր Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճեմասրահում մեկնարկեց ՀՀ բռնցքամարտի 2013 թ առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են հանրապետության տարբեր շրջանների 100 բռնցքամարտիկներ:
Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը կսկսի պատրաստվել այս տարվա գլխավոր երկու ստուգատեսներին` աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին:
Ապրիլի 16-21-ին մեր թիմը կմասնակցի Լեհաստանում անցկացվող միջազգային ավանդական մրցաշարին: Մայիսի 31-ից մինչեւ հունիսի 10-ը Մինսկում կկայանա Եվրոպայի առաջնությունը: Հոկտեմբերի 4-20-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հավաքականի համար նախատեսել է անցկացնել 9 ուսումնամարզական հավաք: Մեր բռնցքամարտիկները տարին կփակեն նոյեմբերին նախատեսված «Օլիմպիական հույսեր-19-22» մրցաշարով: