Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալը թափ է հավաքում

Սպորտ
0e12dec0102c6fbbfa47d5c4ae1046f4

Եվրոպական ֆուտբոլում պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալը գնալով թափ է հավաքում:

Գերմանական «Բիլդ» օրաթերթն այսօր հրապարակել է 2009 թ եվրոգավաթների որակավորման փուլում կայացած 5 խաղերի ցուցակ, որոնք պայմանավորված են եղել: Այդ հանդիպումների մեկը «Ինտերբլոկ» (Սլովենիա) - «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա) հանդիպումն է:

Այն ավարտվել է ուկրաինական թիմի վստահ հաղթանակով (3:0), ընդ որում գոլերից մեկը խփել է թիմի հայազգի լեգեոնական Հենրիխ Մխիթարյանը: Այդ ժամանակ «Մետալուրգի» գլխավոր մարզիչը եղել է Երեւանի «Բանանցի» նախկին մարզիչ Նիկոլայ Կոստովը: Օրաթերթը սակայն չի նշում, թե ինչ պայմանավորվածություն է եղել այդ խաղում եւ որ թիմն է ավելի մեղավոր դրանում:

Իսկ ահա անգլիական «Բի-Բի-Սի» հեռուստաընկերությունը այդ սկանդալում բոլորից շատ մեղադրում է Արեւելյան Եվրոպայի երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի, Իտալիայի եւ Հունաստանի ֆուտբոլային ակումբներին: Ըստ անգլիացիների պայմանավորված խաղերի վիրուսը գնալով տարածվում է նաեւ դեպի արեւմտաեվրոպական երկրներ` Գերմանիա, Բելգիա, Շվեյցարիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Նորվեգիա: