Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
a2c6c3c253521e13eea086ca73b726fa

Լեւոն Արոնյանը Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարի 9-րդ տուրում ոչ-ոքի խաղաց հոլանդացի Էրվին Լ՜Ամինի հետ:

Մեր շախմատիստը վերջնախաղում չնայած նյութական առավելություն ուներ, սակայն չկարողացավ անցողիկ զինվոր ստեղծել եւ 66-րդ քայլին ինքնաբերաբար խաղաղ դաշն կնքեց:

Լեւոն Արոնյանը վաստակեց 5,5 միավոր եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ շարունակում է բաժանել 3-4-րդ տեղերը: Առաջատարները մնում են նույն նորվեգացի Մագնուս Կառլսենը (7 միավոր) եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը (6):

Բ խմբի մրցաշարում հանդես եկող մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը այս տուրում սեւ խաղաքարերով գեղեցիկ հաղթանակ տարավ ռուսաստանցի Մաքսիմ Տուրովի նկատմամբ: Նա վաստակեց 6,5 միավոր եւ դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: