Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղեցիկ խաղի տգեղ կողմը

Սպորտ
0faaa49421242306f890f23580d91e7e

Հռոմում կայացած «Պայմանավորված խաղեր. գեղեցիկ խաղի տգեղ կողմը» կոնֆերանսին մասնակցած 50 երկրների եւ 20 միջազգային կազմակերպությունների 200 պատվիրակների թվում են եղել նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կոնֆերանսը նվիրված է եղել ֆուտբոլում պայմանավորված խաղերի կանխմանն ու հետաքննությանը: Քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պայմանավորված խաղերի հետ կապված խնդիրները, ասիական խաղադրույքների շուկայի եւ կազմակերպված հանցագործության ազդեցությունը ֆուտբոլի վրա եւ այլն:

Հայաստանից կոնֆերանսին մասնակցել են ՀՖՖ իրավաբանական եւ կադրերի բաժնի պետ Լուսինե Բակումյանը, ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը եւ ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնի բյուրոյի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վռամ Փահլեւանյանը: