Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը բանավեճի է հրավիրել պատգամավորին

Սպորտ
a039894bb1296e4ec05e586dba3404f4

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանին հունվարի 25-ին հրավիրել է նախարարություն` հրապարակավ բանավիճելու հանար:

Պատճառն այն է, որ անցած տարվա դեկտեմբերի 26-ին Սամվել Ֆարմանյանն ֆեյսբուքի իր էջում զայրույթ է հայտնել 2012 թ Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակի ցանկի կապակցությամբ եւ այն համարել անարդար: Սամվել Ֆարմանյանը մասնավորապես գրել է.
«Եթե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը հրաժարվի բանավեճի իմ առաջարկից կամ հրապարակային այլ եղանակով ընկալելի փաստարկներ չբերի ու չհայտարարի, որ նման եղանակով ու չափանիշներով այլևս մարզական լավագույն տասնյակ չի կազմվի, ապա դա ինքնին կդառնա լիուլի հիմնավորում առ այն, որ լինելով ոլորտի թիվ 1 պատասխանատու նա անկարող է ազդեցություն ունենալ իր իսկ ղեկավարած ոլորտում իրադարձությունների ընթացքի վրա, ուստի, առավել քան բնական կլինի, որպես ստեղծված իրավիճակից միանգամայն արժանապատիվ ելք, ակնկալել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրաժարականը»: