«Այդ մարտավարությունը արդարացրեց իրեն»
«Շատ երջանիկ եմ, որ կրկին դարձա չեմպիոն, բայց միաժամանակ շատ հոգնած եմ: Ինքնին վերջին պարտիան բավական հետաքրքիր ստացվեց, քանի որ վճռվում էր չեմպիոնության հարցը: Ես ակտիվ անցկացրի այն, քանի որ երբ խաղում ես ոչ-ոքիի վրա, սովորաբար պարտվում ես: Այդ մարտավարությունը արդարացրեց իրեն եւ ինձ հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի», - Հայաստանի շախմատի առաջնության ավարտից հետո հայտարարեց 2013 թվականի նորընծա չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը:
Նշենք, որ նա վաստակեց 7 միավոր եւ միայն կես բալով առաջ անցավ 2-րդ եւ 3-րդ տեղը զբաղեցրած Ավետիք Գրիգորյանից եւ Ռոբերտ Հովհաննիսյանից:
«Իմ համար շատ դժվար էր դառնալ չեմպիոն, որովհետեւ բոլոր պարտիաներն էլ շատ լարված պայքարում էին անցնում: Իմ հաղթանակին վերջնական հավատացի այն ժամանակ, երբ նախավերջին տուրից հետո դարձա միանձնյա առաջատար: Այսօր ես սայթաքելու իրավունք չունեի, քանի որ ինձ հետապնդող Արմինե Բաբայանը եւ Նարինե Գասպարյանը հաղթանակ տարակ էին տարել» - առաջնության ավարտից հետո նշեց Հայաստանի կանանց շախմատի նոր չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը: