A
A
Ովքե՞ր կդառնան չեմպիոն
Այսօր հայտնի կդառնան Հայաստանի շախմատի նոր չեմպիոնները:
Տղամարդկանց մրցաշարում առաջին տեղին հավակնում են վերջին երեք տարիների չեմպիոնները:
Վերջին տուրից առաջ աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է անցած տարվա հաղթող Տիգրան Պետրոսյանը: Այսօր նա սեւերով կմրցի մյուս հավակնորդ, 2010 թ չեմպիոն Ավետիք Գրիգորյանի հետ, որը ունի 6 միավոր: Վերջինիս համաքայլ ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը, որը հաղթել է 2011 թ առաջնությունում, սեւերով կհանդիպի Սամվել Տեր-Սահակյանի հետ:
Կանանց առաջնությունը 6 միավորով գլխավորում է 2012 թվականի փոխչեմպիոնուհի Աննա Հայրապեըյանը: Նա այսօր սպիտակներով ուժերը կչափի Մարիանա Գասպարյանի հետ: Առաջին տեղին հավակնում են նաեւ Նարինե Գասպարյանը եւ Արմինե Բաբայանը, որոնք ունեն 5,5-ական միավոր: Նրանք հանդես կգան սեւ խաղաքարերով: