A
A
Առաջատարները պահպանեցին դիրքերը
Կայացավ շախմատի Հայաստանի առաջնության 7-րդ տուրը:
Տղամարդկանց մրցաշարի առաջատար, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ, ստեփանակերտցի Հովիկ Հայրապետյանի հետ: Նա 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ պահպանեց առաջին տեղը:
Նրան հաջորդող Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Ավետիք Գրիգորյանը հաղթեցին համապատասխանաբար Զավեն Անդրիասյանին եւ Ռոբերտ Աղասարյանին: Նրանք առաջատարին զիջում են կես միավորով: Չորրորդ տեղը զբաղեցնող Հովիկ Հայրապետյանն ունի 4 միավոր:
Կանանց առաջնության աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը: Նրանից կես միավոր քիչ ունեն գրոսմայստերներ Եվգենիա Դոլուխանովան եւ Աննա Հայրապետյանը: Յոթերորդ տուրում երեք շախմատիստուհիները վստահ հաղթանակ տարան: