Լեւոն Արոնյանը չկարողացավ հաղթել
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարում:
7-րդ տուրում նրա մրցակիցը Ա խմբի առաջատարներից մեկն էր՝ ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը: Մրցամարտը անցավ լարված պայքարում: Լեւոն Արոնյանը վերջնախաղում 2 զինվորի առավելություն ստացավ, սակայն մրցակիցը հակախաղ գտավ, քայլերը կրկնելու օգնությամբ խուսափեց պարտությունից:
Լեւոն Արոնյանն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 4 միավոր եւ 4-րդ հորիզոնականից իջավ 5-րդ տեղ: Աղյուսակը գլխավորում են Մագնուս Կառլսենն ու Վիշվանաթան Անանդը, որոնք ունեն 5-ական միավոր: Սերգեյ Կարյակինը եւ Հիկարու Նակամուրան նրանցից ետ են մնում կեսական միավորով:
Բ խմբի մրցաշարում մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը այս տուրում սպիտակ խաղաքարերով հաղթեց հոլանդացի Ռոբին Վան Կամպենին եւ վաստակեց 5 միավոր: Նա ընդամենը կես միավորով է զիջում խմբի առաջատար, հունգարացի գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտին