Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հաղթեց 6:0 հաշվով

Սպորտ
658bb259c1e4f6c8804b56bd8c23494d

Երեւանի «Փյունիկը» նախապատրաստվելով Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջնամասին, այսօր երկկողմանի խաղ անցկացրեց «Փյունիկ-2»-ի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպումն ավարտվեց հիմնական թիմի բացահայտ առավելությամբ` 6:0: Նշենք, որ սա «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի անդրանիկ խաղն էր այդ պաշտոնում:

Հիշեցնենք, որ հանրապետության ֆուտբոլի առաջնության 32 տուրից հետո «Փյունիկը» 46 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Մրցաշարի ավարտին մնացել է 10 տուր: