Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ

Սպորտ
600cd0f9380b6e88b51d091f11ef51d7

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարում:

Այսօր կայացած 5-րդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստը շատ վստահ անցկացրեց Հոլանդիան ներկայացնող ռուս գրոսմայստեր Իվան Սոկոլովի հետ պարտիան: Նա սկզբում զինվոր զոհաբերեց, սակայն հետո որակական առավելություն ստացավ եւ արդեն 24-րդ քայլին մրցակցին ստիպեց վայր դնել զենքերը:

Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ բարելավեց մրցաշարայիյն գործերը: Նա այժմ մեկ միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից` աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից եւ աշխարհի 1-ին շախմատիստ (ՖԻԴԵ-ի վարկանիշով - խմբ.), նորվեգացի Մագնուս Կառլսենից, որոնք այս տուրում գրոսմայստերական ոչ-ոքի խաղացին իրար հետ:

Բ խմբում հանդես եկող մեր շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը այս տուրում սպիտակներով հաղթեց ֆրանսիացի Ռոման Էդուարդին եւ վաստակեց 3 միավոր: