Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլոր իմ նկարները տեսիլքներ են» (տեսանյութ)

Մշակույթ
4fba31a2456f9068dac4a7a88e49c175

Նկարիչների միությունն այսօր բազմամարդ էր: Այստեղ ցուցադրվում էին մանկավարժական համալսարանում դասավանդող նկարիչների և ուսանողների գործերը: Ցուցահանդեսը նվիրված է համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի հիմնադիրների և դասախոսների գործերին ծանոթացավ նաև ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Այստեղ էր նաև վաստակավոր նկարիչ Լևոն Կոջոյանը: Ցուցահանդեսում նրա նկարը երկուսն են, որոնք աչքի են ընկնում իրենց վառ գույներով: Նկարիչն ասում է` իր նկարներում ազատությունն է պատկերված:

«Բոլոր իմ նկարները տեսիլքներ են: Ես տեսել եմ: Ես գնացել եմ բնության գիրկը և տեսել եմ»,- իր նկարների մասին պատմում է Լևոն Կոջոյանը:
Վաստակավոր նկարիչն ասում է, որ գնահատված լինելու համար արվեստագետին ընդամենը մի բան է պետք: «Պետք է լավ նկարել, գովերգել բնությունը, մարդուն, կյանքը, լավատես լինել, իսկ գնահատողներ կգտնվեն»,- ասում է վաստակավոր նկարիչը:

Ցուցադրվող աշխատանքները մոտ 300 -ն են: Դրանց շարքում է նաև նկարիչ Ավետիք Հակոբյանի ինքնանկարը: Ի տարբերություն Լևոն Կոջոյանի` նկարիչ Ավետիք Հակոբյանը կարծում է, որ արվեստագետներն այսօր գնահատված չեն:

«Կառավարությունը մի քիչ անտեսում է նկարիչներին: Ֆինանսապես պետք է ապահովեն նկարիչներին: Ժամանակին նկարիչների նկարներն անհատները գնում էին, իսկ այսօր նույնիսկ պետությունը նկարներ չի գնում»,- ասում է նկարիչ Ավետիք Հակոբյանը: Նա նաև ցավով նշում է`արվեստագետի նկատմամբ վերաբերոմունքը փոխվեց անկախացումից հետո: Մինչ այդ մեծ էր արվեստագետների դերը. «Անկախության առաջին իսկ օրվանից ավիրեցին, իսկ մի բան որ քանդվում է, էլ չի կառուցվում»: