Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտինեսը «նոկաուտի» ենթարկեց Մեսիին

Սպորտ
3a7f675bfd4f5f55441734530987f913

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, որն այս տարի պաշտոնական խաղերում խփել է 90 գոլ եւ գերազանցել է Գերդ Մյուլլերին պատկանող 40-ամյա ռեկորդը, ընդամենը 3-րդ տեղն է զբաղեցրել Արգենտինայի 2012 թվականի լավագույն մարզիկների աղյուսակում:

Մարզական լրագրողների հարցման արդյունքներով այդ երկրի այս տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC վարկածով աշխարհի չեմպիոն Սերխիո Մարտինեսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, թեկվանդոյիստ Սեբաստյան Կրիսմանիչը:

Հավելենք, որ Լիոնել Մեսին Արգենտինայի լավագույն մարզիկ է հռչակվել միայն 2011 թվականին: