A
A
Կորյուն Սողոմոնյանը` Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի բռնցքամարտիկ, 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը ոսկե մեդալ նվաճեց Կալինինգրադում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի «Օլիմպիական հույսեր» առաջնությունում: Եզրափակիչ մարտում մեր մարզիկը համառ պայքարում 11:10 հաշվով հաղթեց իռլանդացի Հյուգ Մայրեսին:
Եզրափակիչ մտած մեր մյուս ներկայացուցիչը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Նիկիտինին եւ բավարարվեց արծաթե մեդալով:
Հիշեցնենք, որ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կիսաեզրափակիչում պարտվել էր ռուսաստանցի Վասիլի Վետկինին եւ արժանացել բրոնզե պարգեւի: