A
A
Երշիկ արտադրողները պատասխան կտան
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 12-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն երշիկեղենի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները:
Հանձնաժողովը կհրապարակի ինչպես օրինախախտ արտադրողների անվանումները, այնպես էլ նրանց հանդեպ կիրառվող պատասխանատվության միջոցի մասին որոշումը:
Այս մասին հայտնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը։