Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ

Հասարակություն

Այսօր կրկին «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումը հրավիրել էր համաժողով, որտեղ քննարկվում էր «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը:

«Այդ օրենքն իր էությամբ նույնն է, ինչ «Անհատական քարտերի՝ ծածկագրերի մասին» նախկին մերժված օրենքը, որը քարտավորման տեսքով մարդկանց համարակալման համազգային եւ համապետական գործընթաց է: Այդ օրենքում կան դրույթներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրության մի շարք հիմնարար սկզբունքների՝ մարդու իրավունքների, խղճի ազատության պաշտպանության հարցում»,- ասում է Հայ- արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Նրա խոսքերով, այս օրենքը վտանգում է նաեւ ազգի հավաքական անվտանգությունը, որովհետեւ հայոց պետությունն ու ազգը դարձնում է թափանցիկ օտարների, նաեւ մեր թշնամիների համար:

«Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումը, որի կազմում մոտ 5 տասնյակ հասարակական, քաղաքական կազմակերպություններ են, շուրջ 5 ամիս պայքար է ծավալել, ՀՀ եւ Աժ նախագահներին, կաթողիկոսին հանձնել է ՀՀ համարակալմանը դեմ 75.000 քաղաքացիների ստորագրություններ, եւս 25.000 ստորագրություն էլ պատրաստ է:

Եթե հարցին դրական լուծում չտրվի, միավորումը պատրաստ է անգամ ցույց կազմակերպել: